-
Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Իրանի միջուկային գործարքի ստորագրման ֆոնին և Էրդողանին ասել է, որ պատմական կարևորության գործարքը դրական կազդի Թեհրան - Անկարա հարաբերությունների վրա ապագայում:
-
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
-
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:
-
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու խնդրանքով:
-
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվեց Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը և կրթության որակի ապահովման հարևան երկրի փորձը:
-
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարտունու ծննդատանը:
-
Բջջային հեռախոսը անհրաժեշտություն է մեր օրերում: Սա անվիճելի է: Իսկ որտե՞ղ է սահմանը անհրաժեշտության և կախվածության:
-
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-ամյակի առիթով:
-
Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում` Ավետ Տերտերյանի առանձնատանը (ստեղծագործական տուն)՝ կանցկացվի «Տերտերյանի ժամանակը» հայ-ռուսական համատեղ նախագիծ:
-
Հուլիսի 17-ին Ճարտարապետների միությունում բացվեց «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։